Էրդողանն աղբամանն է նետել Թրամփի նամակը

Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ հորդորելով վերջինիս «հիմարություններ չանել» ու «չմոլորեցնել ամբողջ աշխարհին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեն է նետել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ Էրդողանը նամակը ստանալուց հետո այն ուղղակի նետել է աղբամանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Թրամփը նամակ է գրել Էրդողանին՝ հորդորելով վերջինիս «հիմարություններ չանել» ու «չմոլորեցնել ամբողջ աշխարհին»: