Բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկ ֆեյսբուքի հայկական տիրույթում լայն արձագանք գտած Ryanair-ի Հայաստան մուտքին և էժան ավիատոմսերին, գրել է.
«Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե որքան հրաշալի աղջիկ է Տաթևիկ Ռևազյանը՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան։ Ի՞նչ անհեթեթություն է։ Ի՞նչ կապ ունի այստեղ այս աղջիկը։ Տաթևիկ Ռևազյանը կարող է պայմանավորվել որևէ ավիաընկերության հետ, խնդիրը դա չէ։ Անհրաժեշտության դեպքում պետությունԼը չեղարկում է բոլոր օդանավակայաններում ավիաընկերության վճարումները, որպեսզի նրանք համաձայնեն թռչել Հայաստան։
Վճարներն այսօր կազմում են 76 դոլար մեկ ուղևորի համար և նրանց (Նիկոլի) հրամանով ստանձնել է երկրի բյուջեն։ Այս ամենն ինձ անձամբ է ասել հենց ինքը՝ Փաշինյանը դեռ 2018 թվականի ամռանը, ավելի քան մեկ տարի առաջ։ Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015 - ին Սերժ Սարգսյանի օրոք Ryanair-ը հստակ դրեց իր պայմանները՝ իր վրա վերցնելով ծախսերը և մենք գալիս ենք Հայաստան։ Չեն վերցնում, չենք գալիս։ Հստակ եւ պարզ։
Ryanair-ի եւ Wizzair-ի հետ բանակցություններն ընթացել են դեռեւս Սերժի օրոք ՝ Տաթեւիկից շատ առաջ, պարզապես հին իշխանությունը հրաժարվել է բյուջեից վերցնել 76 դոլար ՝ յուրաքանչյուր ուղեւորի համար: Ուստի Ryanair եւ չի եկել։ Առանց բյուջեից փողի քաղավիացիայի նախկին ղեկավարը ոչինչ չէր կարող անել։
Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից տարեկան մոտ 5 մլն դոլար են հատկացրել օդանավակայանների վճարների համար, Ryanair-ը միանգամից համաձայնել է թռչել: Տաթևիկը պարզապես մեկնեց Եվրոպա և նրանց հանձնեց Նիկոլի որոշումը։ Այդ պատճառով կարծում եմ, որ Տաթեւիկ Ռեւազյանի վաստակը այդ ավիաընկերությունների մուտքում չկա։ Սա Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումն է, և դա բյուջետային գումար է։
0Comments