Մեծ հաշվով Հայաստանը Թուրքիայի համար ինքնափրկության խնդիր է. Ստեփան Դանիելյան

Ժամանակը Թուրքիայի ամբողջականության դեմ է աշխատում, իսկ տեսանելի լուծումներ չկան
Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Թուրքիան դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ է հայտնվել: Պատճառը Թուրքիայի բնական աճը չի, այլ այն, որ այդ աճը հիմնականում ապահովվում է քրդերի հաշվին:

Պայմանական Քրդստանի բնակչությունը աճում է ոչ միայն քանակապես, այլ տարածքային առումով ու որպես հետևանք պայմանական Քրդստանի տարածքը լայնանում է, այսինքն՝ քրդերը սկսում են զգալի թիվ կազմել այն տարածքներում, որտեղ նրանց թիվն մինչ այդ աննշան էր: Դա նկատի ունենալով էր Էրդողանը մի քաի տարի առաջ հայտարարել, որ Թուրքիան դեմոգրաֆիական խնդիր ունի ու թուրք մայրերին կոչ էր արել շատ երեխաներ ունենալ:

Ժամանակը Թուրքիայի ամբողջականության դեմ է աշխատում, իսկ տեսանելի լուծումներ չկան:

Պետք է հասկանալ, որ պոտենցիալում Թուրքիային երկու սցենար է սպասում, կամ ժամանակի ընթացքում կազմալուծվել, կամ նոր տարածքներ գրավել ու քրդերին խեղդել թյուրքական աշխարհի մեջ:

Դա նկատի ուներ Էրդողանը, երբ Բաքվում խոսում էր «մեկ ազգ, վեց պետության» մասին, իսկ Ալիևը՝ թյուրքական աշխարհը բաժանող Զանգեզուրի մասին։ Մեծ հաշվով Հայաստանը ոչ այնքան «թյուրքական աշխարհի» երազանքին է խոչընդոտում, որքան Թուրքիայի համար ինքնափրկության խնդիր է»: