Մեգան Մարքլը WellChild Awards-ին մասնակցել է 2017-ի վերարկուով եւ զգեստով

Մարքլն արարողությանը կրել է P.A.R.O.S.H-ի մուգ կանաչ զգեստը, որի արժեքը կազմում է 590 դոլար եւ Sentaler-ի վերարկուն, որի արժեքը 1515 դոլար է

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հին հագուստով ժամանել է WellChild Awards մրցանակաբաշխության արարողությունը, որը նվիրված է ծանր հիվանդություններով տառապող երեխաներին։ Այդ հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը։

Մարքլն արարողությանը կրել է P.A.R.O.S.H-ի մուգ կանաչ զգեստը, որի արժեքը կազմում է 590 դոլար եւ Sentaler-ի վերարկուն, որի արժեքը 1515 դոլար է։ Զգեստով նա առաջին հարցազրույցն է տվել թագավորական ընտանիքի թոռան հարսնացուի կարգավիճակով, իսկ վերարկուով հայտնվել է եկեղեցում՝ ամանորյա ժամերգությանը։ Դքսուհին հագուստն ամբողջացրել է Montunas-ի պայուսակով (880 դոլար) եւ Manolo Blahnik-ի բարձրակրունկներով (718 դոլար)։

Սասեքսի դուքսին ու դքսուհուն դիմավորել են միջոցառման կազմակերպիչները։ Արարողության մեկնարկից առաջ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին շփվել են մասնակիցների հետ։

Արքայազն Հարրին 2007թ.-ից WellChild բարեգործական կազմակերպության հովանավորն է։ Կազմակերպությունը կոչված է օգնել ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին եւ նրանց ընտանիքներին։ Ավելի քան 10000 երեխա եւ դեռահաս տառապում է ծանր հիվանդությամբ, նրանցից շատերը մշտական աջակցության կարիք ունեն։

Объявление о помолвке Меган Маркл и принца Гарри состоялось в ноябре 2017 года.

 

Լուսանկարները՝ Toby Melville/Reuters, ANWAR HUSSEIN/GETTY IMAGES,GETTY IMAGES