Փենսը «24 ժամվա ընթացքում» կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների․ AFP

Նշվում է, որ Փենսին կուղեկցեն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը եւ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը «24 ժամվա ընթացքում» կմեկնի Թուրքիա, որպեսզի փորձի պայմանավորվել քրդական ստորաբաժանումների եւ թուրք զինվորականների միջեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում կրակի դադարեցման մասին, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ում իր աղբյուրին։

«Մեր առաջնահերթ խնդիրը մեր դիվանագիտությունը գործի դնելն է, որպեսզի փորձենք հասնել կրակի դադարեցմանը եւ իրավիճակը վերահսկողության տակ պահենք»,- մեջբերում է գործակալությունը բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյային, որը ցանկացել է անհայտ մնալ։

Նշվում է, որ Փենսին կուղեկցեն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը եւ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։