Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ տեսլական է ներկայացնում, չկա նման տեսլական

Օրինակ վաղը կամ մյուս օրը ՄԽ համանախագահները հանդիպելու են Բակո Սահակյանի հետ

Այն տեսլականը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, չկա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինչ-որ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի նախագահին: Դրանք հնարավոր է եղել են հին փաստաթղթեր, որևէ նոր փաստաթուղթ չի փոխանցվել: Բոլոր բանակցություններից առաջ ՀՀ և ԱՀ իշխանությունները քննարկել են, թե ինչի մասին պետք է խոսեն: ՄԽ համանախագահները մինչ բանակցությունները միշտ այցելել են տարածաշրջան: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

«Օրինակ վաղը կամ մյուս օրը ՄԽ համանախագահները հանդիպելու են Բակո Սահակյանի հետ: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ տեսլական է ներկայացնում, չկա նման տեսլական: Տեսլականը Տեր-Պետրոսյանի այն փաստաթղթերն են, որոնք նա ժամանակ առ ժամանակ դնում է շրջանառության մեջ: Իսկ նա ուզում է ԼՂ-ն լայն ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմի մեջ: Փաշինյանը վարում է այդպիսի քաղաքականություն»: