Զարուհի Բաբայանը՝ վառ շպարով

«Անցել են երկար տարիներ, բայց միեւնույնն է, մինչեւ չանեմ առաջին քայլերը դեպի բեմ, սիրտս կարծես դուրս կթռչի մարմնիցս

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ շպարով է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում եւ գեղեցիկ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Զարուհին նախապատվություն է տվել մուգ գույնի շրթներկին։ «Հրաշալի տեսք ունես»,- մեկնաբանություններում գրել է հետեւորդներից մեկը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր վառ ու խոշոր աքսեսուարների հետ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։ «Անցել են երկար տարիներ, բայց միեւնույնն է, մինչեւ չանեմ առաջին քայլերը դեպի բեմ, սիրտս կարծես դուրս կթռչի մարմնիցս եւ ամեն անգամ մտածում եմ, որ նրա բաբախները լսում է ամբողջ դահլիճը։ Ասում են՝ արտիստի աշխատանքը միայն դրական էմոցիաներ է տալիս, համաձայն եմ, բայց որքան ուժ ու եռանդ, աշխատանք է պահանջում այս մասնագիտությունը, գիտեն քչերը։ Սիրում եմ իմ աշխատանքը»,- գրել էր նա։