Վարչապետը ստիպված ուղղակի դիմում է տաքսու վարորդներին ու անցորդներին. Արմեն Դարբինյան

Լուրջ գործը այսպես չի արվում

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրում է․

«Տուրիզմի կոմիտեի տոտալ անգործության պայմաններում վարչապետը ստիպված ուղղակի դիմում է տաքսու վարորդներին ու անցորդներին՝ տուրիստների նկատմամբ սիրալիր լինելու խնդրանքով: Լուրջ գործը այսպես չի արվում: Տուրիստական ոստիկանության մասին լսե՞լ եք: Հարևանների մոտ գործում է, գնացեք՝ նայեք»: