Սիրիայում թուրքական հրետակոծության հետեւանքով 2 քուրդ լրագրող է զոհվել

Հիշյալ հրետակոծության ժամանակ զոհվել է 11 քաղաքացիական բնակիչ եւ վիրավորվել՝ 74–ը

Սիրիայի Սերեքանիյեի շրջանում  թուրքական զինուժի հրետակոծության հետեւանքով զոհվել են աշխատանքային պարտականություններն իրականացնող երկու քուրդ լրագրողներ։

Քրդական Mezopotanya ajans–ի փոխանցմամբ՝  թուրքական զինուժի հրտեակոծման հետեւանքով զոհվել է Sterk.tv-ի լրագրող Մեհմեդ Էքինջին եւ ANHA–ի լրագրող Մեհմեդ Էքինջին։

Նշվում է, որ հիշյալ հրետակոծության ժամանակ զոհվել է 11 քաղաքացիական բնակիչ եւ վիրավորվել՝ 74–ը։