Գտնվել է ամենափոքրիկ նժույգն աշխարհում

Նժույգը պատկանում է ապալուզա ցեղատեսակին, որոնք կարող են մինչև 160 սմ լինել

Լեհաստանում նժույգ է գտնվել, որը ճանաչվել է ամենափոքրիկն աշխարհում, հաղորդում է NDTV-ն։

Դրա բարձրությունը 56․7 սմ է։ Նժույգը պատկանում է ապալուզա ցեղատեսակին, որոնք կարող են մինչև 160 սմ լինել։

Meet The Smallest Horse In The World. He Has A 'Huge Personality'

Ֆերմերներ Պատրիկ և Կատարժինա Զելինսկիները երկու ամսական քուռակին գնել են 2014-ին և նրան Բոմբել անվանել։ Նրանք հայտարարել են, որ կենդանին սովորական չափերի էր, սակայն ինչ-որ պահի դադարեց մեծանալ։

Բոմբելի տերերի խոսքով՝ նամեծ սրտով փոքրիկ ձի է։ Կենդանին ամսական մեկ անգամ հիվանդանոց է այցելում, որտեղ ժամանակ է անցկացնում հիվանդների հետ։

https://c.ndtvimg.com/2019-09/l71c7t7g_shortest-horse-smallest-horse_625x300_06_September_19.jpg