Շվեյցարիայում հայրերը նորածինների խնամքի համար երկշաբաթյա արձակուրդ կստանան

Դրանից հնարավոր կլինի օգտվել երեխայի ծնվելուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում
նորածինների խնամք

Շվեյցարիայի երիտասարդ հայրերը նորածինների խնամքի պարտադիր մեկանգամյա արձակուրդ կստանան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դրա համար քվեարկել են հանրապետության Ազգային խորհրդի դաշնային ժողովի անդամների մեծամասնությունը:

Արձակուրդի տևողությունը կկազմի 10 օր, և դրանից հնարավոր կլինի օգտվել երեխայի ծնվելուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում: Այն ֆինանսավորվելու է եկամտի կորստի գծով նպաստների միջոցներից և լավագույն դեպքում կկազմի օրական 169 ֆրանկ:

Ի դեպ, մինչ այդ Շվեյցարիայում երեխայի ծննդյան դեպքում հայրերը կարող էին օգտվել միայն մեկ հանգստյան օրից: Այս նորմը փոխելու համար խորհրդարանում շուրջ 20 տարվա քննարկումներ և բանավեճեր պահանջվեց: