Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կհեռանա Սահմանադրական դատարանից այն ժամանակ, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:
«Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ, ապա կհեռանամ: Իմ ցանկությամբ ևս ես միշտ կարող եմ հեռանալ»:
Հրայր Թովմասյանը նշեց, որ իր ունեցվածքը, որ նա ունի, հայտարարագրել է: ՍԴ նախագահը նշեց, որ հանրային ծառայող դառնալուց հետո իր եկամուտները միայն քչացել են:
0Comments