Հայտնի է՝ որքան կարժենա iPhone SE 2-ը

Ինչպես նշում է վերլուծաբանը, սմարթֆոնն իր դիզայնով նման կլինի iPhone 8-ին

Ըստ հեղինակավոր փորձագետ Մին-Չի Կուոյի, iPhone SE 2-ը, որը ծրագրվում է թողարկվել մոտ ապագայում, կարժենա 399 դոլար: Նշվում է, որ հենց այս գինն ուներ iPhone SE-ն վաճառքների մեկնարկին՝ ԱՄՆ-ում:

Ինչպես նշում է վերլուծաբանը, սմարթֆոնն իր դիզայնով նման կլինի iPhone 8-ին: Արդյո՞ք այն կստանա Touch ID կամ Face ID, հայտնի չէ:

vnews.am