Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել, այդքան բան. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում կհրապարակվի «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում կհրապարակվի «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը։ Այս մասին ՍԴ–ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել որոշումը։

«Այս պահին անհրաժեշտ չեմ համարում բացատրություն տալը, ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել, այդքան բան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։