Լենինգրադի մարզի սրճարաններից մեկի այցելուն սպանել է դիջեյին, երբ վերջինս հրաժարվել է փոխել երաժշտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախնական տվյալների համաձայն՝ հանցագործն ադրբեջանցի է

Ինչպես գրում է tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի սրճարաններից մեկի այցելուն սպանել է դիջեյին, երբ վերջինս հրաժարվել է փոխել երաժշտությունը: Այս մասին հայտնում է 360tv.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 13-ին՝  Կիրովսկ քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ հանցագործն ադրբեջանցի է: Նա պահանջել է դիջեյից փոխել երաժշտությունը, և երբ մերժում է ստացել, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել սրտի շրջանին:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Հարձակումը տեղի է ունեցել «Կարմիր ժայռ» սրճարանում:

Տուժածին խոհանոցից մսի կտրատման համար նախատեսված կացին-դանակը ձեռքին օգնության է շտապել սրճարանի աշխատակիցը, բայց նրա ձեռքից խլել են այն:

tert.am