Բալիկի սպասող Աննա Թովմասյանի հմայիչ լուսանկարը

Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային հագուստ էր ընտրել

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-այն էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Աննան մեղմ կերպարում է։ Նա սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է գեղեցիկ աքսեսուարների՝ խոշոր ականջօղերի ու վզնոցների հետ։ Աննան, ի դեպ, սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Բարի լույս»,- լուսանկարը մեկնաբանել է Արամեի կինը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննա Թովմասյանն, ինչպես միշտ, ոճային հագուստ էր ընտրել։ Նա սեւ զգեստ էր կրում, փոքրիկ ականջօղեր ու նուրբ վզնոց եւ գեղեցիկ շպարով էր։ «Իմ ամեն ինչը։ Այս այսպես միշտ կանգնած եղիր իմ թիկունքին»,- ջերմ կադրերը մեկնաբանել էր հմայիչ երգչուհին։