Էլեգանտ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Էլեգանտ կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը, որն ընդգծում է գեղեցկությունը

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւ նա հետաքրքիր կերպար է ընտրել։ Facebook-յան էջում հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը դասական ոճի հագուստ է կրում՝ բաց գույնի շրջազգեստ, որը զարդարված է խոշոր գոտիով։ Նա այն համադրել է վառ վարդագույն պիջակի եւ արծաթագույն աքսեսուարների՝ ականջօղերի ու վզնոցի հետ։ Էլեգանտ կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը, որն ընդգծում է գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Շվեյցարիայում։ Արփինե Հովհաննիսյանը պատկերված էր քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ Արփինե Հովհաննիսյանը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ «Ցյուրիխ, Շվեյցարիա Ալպերը՝ շվեյցարական կողմից»,- գեղեցիկ լուսանկարները մակագրել էր նա։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի