Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի և սահմանապահների միջև բախում է տեղի ունեցել

Սկսվել են սահմանախախտի որոնումները, որոնց արդյունքում նա հայտնաբերվել է, բայց շարունակել է սառը զենքով դիմադրություն ցույց տալ սահմանապահներին և վիրավորել է նրանցից մեկին

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանին սահմանախախտման փորձ է գրանցվել: Սահմանախախտն Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի կերպով ներխուժել է Ադրբեջանի տարածք, գրում է minval.az-ը:

Ադրբեջան

Սկսվել են սահմանախախտի որոնումները, որոնց արդյունքում նա հայտնաբերվել է, բայց շարունակել է սառը զենքով դիմադրություն ցույց տալ սահմանապահներին և վիրավորել է նրանցից մեկին: Վիրավոր սահմանապահի վիճակը բավարար է գնահատվում:

Ադրբեջան

Սահմանախախտին խուզարկելու արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 790 գրամ մարիխուանա, 105 գրամ հերոին, 100 գրամ բյուրեղյա տեսքով թմրանյութային զանգված:

Ադրբեջան

Սահմանախախտը 1990 թվականին ծնված Էթիբար Յադիգարովն է եղել:

Դեպքի առնչությամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: