Վարչապետի՝ Հայաստանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում չկա հայտարարությունը նոր շրջափուլի սկիզբ է

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք, որը կարող է ավելի բիրտ լինել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում չկա, շրջափուլի սկիզբ է. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Անհանդուրժողականության մթնոլորտը չի կարող երկար տևել, պետք է լուծում գտնել: Անհանդուրժողականության այս մթնոլորտը մեկ օրում չի ստեղծվել: Կարծում եմ, որ վարչապետը մեսիջ ուղարկեց, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝  նոր խաղի կանոններով»,-ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք, որը կարող է ավելի բիրտ լինել։

«Հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրբի տանի նախորդ իշխանության ներկայացուցիչներին, որոնք իրենց աշխատանքն են կատարել և հանրության առաջ մեղք չեն գործել: Հեղափոխության երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման համար»,- ասաց նա և նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի հանրության մոտ առկա ագրեսիան մեղմվի:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ հարյուրավոր գործարարներ են հեռացել երկրից, իսկ նրանք, ովքեր մնացել են՝ ունեզրկված վիճակում են:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ նաև Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից «Գոլդեն փելես» հյուրանոցը պետության որպես նվիրատվություն հանձնելուն՝ նշելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արմեն Ավետիսյանը դիտարկվում էր որպես պատժիչ գործիք, իսկ հյուրանոցի հանձնումը, կարծես, ապաշխարելու սկիզբն էր:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում չկա, շրջափուլի սկիզբ է. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Անհանդուրժողականության մթնոլորտը չի կարող երկար տևել, պետք է լուծում գտնել: Անհանդուրժողականության այս մթնոլորտը մեկ օրում չի ստեղծվել: Կարծում եմ, որ վարչապետը մեսիջ ուղարկեց, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝  նոր խաղի կանոններով»,-ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանում հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք, որը կարող է ավելի բիրտ լինել։

«Հնարավոր է հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրբի տանի նախորդ իշխանության ներկայացուցիչներին, որոնք իրենց աշխատանքն են կատարել և հանրության առաջ մեղք չեն գործել: Հեղափոխության երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման համար»,- ասաց նա և նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի հանրության մոտ առկա ագրեսիան մեղմվի:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ հարյուրավոր գործարարներ են հեռացել երկրից, իսկ նրանք, ովքեր մնացել են՝ ունեզրկված վիճակում են:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ նաև Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից «Գոլդեն փելես» հյուրանոցը պետության որպես նվիրատվություն հանձնելուն՝ նշելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արմեն Ավետիսյանը դիտարկվում էր որպես պատժիչ գործիք, իսկ հյուրանոցի հանձնումը, կարծես, ապաշխարելու սկիզբն էր: