«Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի մոտ բախվել են «Hyundai Sonata»-ն եւ «Mercedes C180»-ը. կա վիրավոր

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը
ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 13-ին, ժամը 23:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Հովհաննես Հ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հովհաննես Հ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: