Մեր իշխանությունները նախընտրում են «Երիտասարդական» - «Հանրապետության Հրապարակ» վայելքների երթուղին. Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընթացքը «Երիտասարդականից» սկսած մեր իշխանությունները համառորեն չեն ցանկանում հասկանալ, որ իրենց հիմնական նպատակակետը «Գործարանայինն» ու «Բարեկամությունն» են։ Փոխարենը նրանք նախընտրում են «Երիտասարդական» - «Հանրապետության Հրապարակ» վայելքների երթուղին՝ ըստ անհրաժեշտության, մեկ-մեկ լիցքավորվելով «Գարեգին Նժդեհում», մերթ ընդ մերթ ակնարկելով «Սասունցի Դավիթի» մասին, և ամենևին աչքաթող անելով «Զորավար Անդրանիկն» ու «Մարշալ Բաղրամյանը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռուբեն Մելիքյանը:

«Հաճելի ու արդյունավետ աշխատաշաբաթ բոլորին, հատկապես՝ «Գործարանայինն» ու «Բարեկամությունը» մոռացության չմատնողներին»,-գրում է նա: