Տոկիոյի ծոցում հզոր թայֆունի ժամանակ պանամական նավ է խորտակվել. ԶԼՄ-ներ

Նշվում է, որ նավի անձնակազմի երեք անդամի հաջողվել է փրկվել, մյուսներին որոնում են

Տոկիոյի ծոցում «Հագիբիս» թայֆունի ժամանակ պանամական նավ է խորտակվել, ինչի հետևանքով 9 մարդ համարվում է անհետ կորած, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Kyodo գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նավում, ընդհանուր առմամբ, 12 մարդ է եղել՝ Մյանմայի երեք, Չինաստանի յոթ և Վիետնամի երկու քաղաքացիներ:

Նշվում է, որ նավի անձնակազմի երեք անդամի հաջողվել է փրկվել, մյուսներին որոնում են: