Թուրքիան հայտարարել է Սիրիայում 20 քաղաք գրավելու մասին

Թուրք զինվորականները և սիրիական ընդդիմության գրոհայինները փակել են Հասաքե նահանգի կենտրոնի և Հալեպի հյուսիսարևելյան Քոբանիի միջև ընկած մայրուղին

Թուրքական բանակի ստորաբաժանումները և նրանց կողմից մարտնչող զորամիավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող 20 բնակավայրում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին, թուրք զինվորականները և սիրիական ընդդիմության գրոհայինները փակել են Հասաքե նահանգի կենտրոնի և Հալեպի հյուսիսարևելյան Քոբանիի միջև ընկած մայրուղին: Բացի այդ, նրանց հաջողվել է գրավել Թել Թամեր, Այն Իսա և Ռաքքա քաղաքներ տանող ճանապարհների հատման կետում գտնվող անցակետը:

Թուրքական ավիացիան և հրետանին ինտենսիվ հարվածներ են հասցնում Ռաս ալ Այն սահմանային քաղաքի ուղղությամբ, որտեղ պատսպարվում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի կազմում ընդգրկված քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» զորամիավորման մարտիկները: