Չինացիները մարտական թռչող ափսե են ստեղծել

Նոր մարտական սարքը ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսում

Չինացի ինժեներները ստեղծել են մարտական թռչող ափսե, որը նման է թռչող օբյեկտի (ՉԹՕ)։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Drive-ին։ 

Նշվում է, որ նոր մարտական սարքը ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսում։ Նախագիծն անվանել են «Գերմեծ սպիտակ շնաձուկ»։

Ենթադրվում է, որ թռչող ափսեն կարող է տեղավորել երկու հոգու։  Նշվում է նաև, որ այն կարող է բացել ժամում 650 կիլոմետր արագություն։