Հռոմում հասարակական տրանսպորտի համար կարելի է վճարել պլաստիկե շշերով

Քաղաքային իշխանությունները նման քայլի են դիմել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն աղբի վերամշակման խնդրի վրա

Հռոմում հասարակական տրանսպորտից օգտվելիս այսուհետ կարելի է վճարել պլաստիկե շշերով, գրում է Настоящее Время-ն:

Նշվում է, որ քաղաքային իշխանությունները նման քայլի են դիմել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն աղբի վերամշակման խնդրի վրա: