Ամերիկյան քաղաքում բնակիչները հրաժարվել են լվացքից

Քաղաքային իշխանությունները հաղորդել են, որ ջուրը վտանգավոր չէ սպառման համար, բայց երկաթի այդպիսի բարձր պարունակությունը վատ է հագուստի համար

Ամերիկյան քաղաքներից մեկում տեղական իշխանությունները բնակիչներին խնդրել են չլվանալ հագուստը, հաղորդում է CNN-ը:

Անսովոր խնդրանքի պատճառ է հանդիսացել քաղաքի ջրամատակարարման համակարգում երկաթի պարունակության չափազանց բարձր մակարդակի հայտնաբերումը:

Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի ծովափնյա Սերֆ-Սիթի քաղաքում: Բնակիչները ընդառաջել են իշխանությունների խնդրանքին և հրաժարվել են լվացքից:

Քաղաքային իշխանությունները հաղորդել են, որ ջուրը վտանգավոր չէ սպառման համար, բայց երկաթի այդպիսի բարձր պարունակությունը վատ է հագուստի համար. լվացքի ժամանակ այն կարող է վնասվել:

Մարդիկ կարող են վերսկսել լվացքի գործընթացը ջրամատակարարման համակարգից ավելորդ երկաթը հեռացնելուց հետո: