Նոր լուսանկարներ՝ Քարդաշյանների Հայաստան կատարած այցից

Քիմ և Քորթնի Քարդաշյանները հանդիպել են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների հետ

ՀԲԸՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ կատարած այցի շրջանակներում Քիմ և Քորթնի Քարդաշյանները հանդիպել են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների հետ:

Նախաձեռնությանն համապարփակ ծանոթանալուց հետո Քիմն ու Քորթնին տեղեկացել են ՀԲԸՄ մի շարք նախագծերի մասին և իրենց օրինակով հիացրել ներկաներին: