Բոլոր օտարերկրյա զորքերը պետք է լքեն Սիրիայի տարածքը. Պուտին

Դա վերաբերում է բոլոր պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանին․

Սիրիայում ապօրինի կերպով տեղակայված բոլոր օտարերկրյա զորքերը պետք է լքեն այդ տարածքը։ Այս մասին RT Arabic, Sky News и Al Arabiya տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են ցանկացած պետության տարածքում, տվյալ դեպքում՝ Սիրիայում, պետք է լքեն այդ տարածքը»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է բոլոր պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանին․ «Իհարկե, եթե ապագա ղեկավարությունը, Սիրիայի լեգիտիմ ղեկավարությունն ասի, որ այլևս Ռուսաստանի զինված ուժերի ներկայության կարիքը չունի»։

Նախագահի խոսքերով, այս հարցը քննարկվում է Ռուսաստանի բոլոր գործընկերների հետ։

Նա նշել է, որ օտարերկրյա գործընկերներին բացահայտ ասել է, որ Սիրիայի տարածքը պետք է ազատել օտարերկրյա ռազմական ներկայությունից, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնել։