Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել

34-ամյա հարձակվողի համար Լյուքսեմբուրգի հետ խաղը 973-րդն հանդիպումն էր կարիերայում

 

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Պորտուգալիայի ազգային հավաքականը տնային խաղում մրցեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Լյուքսեմբուրգի հետ խաղում խփած գոլը 700-րդ գոլն էր Ռոնալդուի կարիերայում:

34-ամյա հարձակվողի համար Լյուքսեմբուրգի հետ խաղը 973-րդն հանդիպումն էր կարիերայում:

Պորտուգալիայի հավաքականը հաղթանակ տարավ 3:0 հաշվով: