Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ չի վերադարձել. Նա մնացել է բժշկական կենտրրոնում

Խաչատրյանը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտության և մնացել է հիվանդանոցում

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Երևան» քրեակատարողական հիմնարկ դեռ չի վերադարձել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

« Գագիկ Խաչատրյանը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտության և մնացել է հիվանդանոցում։ Դեռևս գտնվում է հետազոտությունների փուլում։ Չի վերադարձվել «Երևան» քրեակատարողական կենտրոն »,- ասաց Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության։ Հավելենք, որ սա Գագիկ Խաչատրյանի երկրորդ այցելությունն է հիվանդանոց և առաջին անգամ նա տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության։