«Չէ, չեմ փոշմանել». «Հրապարակ»

ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանը ասաց, որ ինքը հրաժարական տալու մտադրություն չունի

«Հրապարակ». թերթը գրում է. «ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք եւս առաջիկայում հրաժարական կտաք։ «Չէ, չեմ տա»,- ակնհայտ չուզելով՝ պատասխանեց նա: Իսկ փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ից անցում կատարեցիք «Իմ քայլ»` իշխանական դաշտ։ «Չէ, չեմ փոշմանել»:

ԱԱԾ-ում երկար տարիներ աշխատած պարոն Ցոլակյանն ինչպե՞ս է վերաբերվում այն օրենքին, որը նախատեսում է, որ 4 տարի Հայաստանում ապրած 25 տարեկան ցանկացած մեկը կարող է դառնալ ԱԱԾ ղեկավար։ Ցոլակյանը լռեց, թեեւ օրեր առաջ քննադատել էր այդ օրենքը։ Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում։ «Ինչքան պետք է, խոսացել եմ` հերիք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում