Այսօր չվող թռչունների համաշխարհային օրն է

Օրվա նպատակն է չվող թռչունների, դրանց բնակության վայրերի եւ տեղաշարժման ուղիների մասին մարդկանց գիտելիքների ընդլայնումը

Չվող թռչունների համաշխարհային օրը բնապահպանական արշավ է, որի նպատակն է չվող թռչունների, դրանց բնակության վայրերի եւ տեղաշարժման ուղիների մասին մարդկանց գիտելիքների ընդլայնումը: Այն ունի համաշխարհային ծածկույթ եւ արդյունավետ գործիք է, որն օգնում է բարձրացնել մոլորակի բնակիչների իրազեկվածությունը սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում են չվող թռչունները, ինչպես նաեւ դրանց էկոլոգիական նշանակության եւ պահպանման համար միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին:

Ի սկզբանե միջազգային տոնը նշվում էր մայիսին, սակայն 2018 թվականից սկսած՝ այն նշվում է տարեկան երկու անգամ՝ մայիսի երկրորդ շաբաթ օրն ու հոկտեմբերին:

Այս օրվա հիմնադրման պատմական նախադրյալը 1906 թվականին ստորագրված Թռչունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան էր: Տոնի նպատակն է սեւեռել հասարակության ուշադրությունը գլոբալ բնապահպանական փոփոխությունների նկատմամբ, որոնք քայքայում են չվող թռչունների արեալի էկոհամակարգերը (ձմեռային եւ ամառային), ինչպես նաեւ բնական պայմանների վերադարձը, որոնք սովորական են չվող թռչունների համար բազմացման, չվելու, ձվադրման առումով: Չէ՞ որ չվող թռչունների գրեթե յուրաքանչյուր տասներորդ տեսակը գտնվում է անհետացման վտանքի ներքո: