Քանի դեռ գոյություն ունեն ամուսնալուծությունները, ամուսնության մեջ իմաստ չկա. Կատրին Դենյով

Ես կարող եմ բորբոքված լինել, նյարդային, կենտրոնացած ու անտրամադիր, սակայն ես երբեք չեմ ձանձրանում

Ֆրանսիացի հանրաճանաչ դերասանուհի Կատրին Դենյովի կյանքի կանոնները

  • Մի տեսակ անհարմար է ինչ-որ մեկի երազանքը լինելը։
  • Վերջերս համացանցում տեսա Chanel 5-ի գովազդային հոլովակը, որում նկարահանվել եմ մոտ 40 տարի առաջ։ Պարզվում է, բավականին ճանաչված հոլովակ է։ Ես այնտեղ նստած եմ սև զգեստով ու ցույց եմ տալիս միայն ծունկս։ Նստել եմ ու խոսում եմ սիրելիի մասին, և այդ ամենը սեքսուալ է ոչ այն պատճառով, ինչ դուք տեսնում եք, այլ այն պատճառով, ինչ լսում եք։ Այժմ ամեն բան հակառակն է։ Ձեզ պատրաստ են ամեն բան ցույց տալ, բայց դուք ոչինչ չեք լսի։
  • Ես չէի ուզի վերադարձնել երիտասարդությունս ու ամեն ինչ նորից սկսել։ Դերասանուհիներին այլևս թույլ չեն տալիս անհատականություններ լինել։
  • Ինձ դուր է գալիս հանրահայտ մարդ լինել, երբ դա ինձ օգնում է։ Մնացած ժամանակ ես փորձում եմ լինել պարզապես ամբոխից մեկը։
  • Պապարացիների հետ ես հազվադեպ եմ բախվում, միայն փառատոների ժամանակ։ Վերջ, ես այլևս հետաքրքիր չեմ նրանց։ Բայց փողոցում մարդկանց համար ես դեռևս հետաքրքիր եմ, և շատ հաճախ նրանք մոտենում ու խնդրում են լուսանկարվել ինձ հետ։ Շատ հաճախ ես մերժում եմ։
  • Ես կարող եմ բորբոքված լինել, նյարդային, կենտրոնացած ու անտրամադիր, սակայն ես երբեք չեմ ձանձրանում։
  • Չեմ սիրում այն ֆիլմերը, ուր շատ վազք կա։ Չգիտես ինչու, ես միանգամից մտածում եմ դերասանների մասին։ Խեղճերը հավանաբար շատ են հոգնում։
  • Իմ երջանիկ շնորհը. 10 րոպեով ես կարող եմ քնել ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում, նույնիսկ, երբ հագիս բեմական զգեստ ու կեղծամ կա։
  • Սիրո՞ւմ եմ ես արդյոք զգեստներ։ Դա երևի շատ ուժեղ բառ է։ Միայն կասեմ, որ հագուստն ինձ դուր է գալիս, բայց ես կոշիկ եմ սիրում։
  • Աշխարհում ֆիզիկական աշխատանքից ավելի ազնիվ բան չկա։
  • Իմ բախտը բերում է. իմ սիրելի ռեժիսորներն ինձ հետ են ծերանում։
  • Երբ ես 1968թ. առաջին անգամ հայտնվեցի Հոլիվուդում, այն արդեն ուրիշ էր։ Բայց ինձ դուր են գալիս ամերիկացի ռեժիսորները։ Ես երջանիկ կլինեի աշխատել Կոպպոլայի կամ Սքորսեզեի հետ, բայց նրանց եվրոպացի դերասանուհիներ պետք չեն։
  • Ես սիրով կնկարահանվեի Ջուդ Լոուի հետ։ Ինձ դուր են գալիս անգլիացի դերասանները։
  • Կինոն տեսողական արվեստ է։ Կինոյում դու պետք է լավ տեսք ունենաս։ Նկատի ունեցեք, ես ասացի՝ լավ տեսք ունենալ, այլ ոչ՝ գեղեցիկ լինել։
  • Իմ կյանքի լավագույն 10 տարիները 40-50 տարեկան հատվածն էին։ 40 տարեկանում ես իմ մասին ամեն ինչ հասկացա։
  • Ես չեմ վախենում ծերությունից։ Երիտասարդությունը լավ չէ նրանով, որ դու մտածում ես միայն, թե ինչ անես, որ չծերանաս։
  • Իմ մայրը միշտ համարում էր, որ նա, ով ուզում է գեղեցիկ լինել, պետք է քիչ քայլի արևի տակ ու շատ ջուր խմի։
  • Վերջերս լրացավ մորս կյանքի 102-րդ տարին։ Նա Փարիզում է ապրում, իմ կողքին, բայց բոլորովին միայնակ, որովհետև նրան դուր է գալիս անկախ լինել։ Նա անհավանական կին է։ Պարզ միտք ունի և միշտ հաղթում է ինձ բրիջ խաղալիս։ Մեր ընտանիքում շատ երկարակյացներ կան, բայց իմ հաշվով՝ ես վստահ չեմ, որ 100 տարի կապրեմ, քանի որ ես այնպիսին չեմ, ինչպիսին մայրս է։ Նա երբեք չի ծխել։
  • Ես երբեք չէի կարողանա մոդել դառնալ, քանի որ սիրում եմ ուտել ու խմել բուրգունդյան գինի։
  • Շփման մեջ ես ամենահաճելի մարդը չեմ, շատ շուտ մոռանում եմ, որ ես դերասանուհի եմ, ու ինձ պետք է պատշաճ կերպով պահեմ։
  • Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ ինձ նկարագրում են՝ որպես սառը ու քիթը ցցած մարդու։
  • Քանի դեռ գոյություն ունեն ամուսնալուծությունները, ամուսնության մեջ իմաստ չկա։
  • Իսկական կինը խելք է, հմայք, բարություն ու հումորի զգացում։ Նույնը և ես սպասում եմ տղամարդկանցից։
  • Ես երբեք վտանգ չեմ ներկայացրել այլ կանանց համար։ Ես ինչ-որ անխիղճ շիկահեր չեմ, ով տանում է ուրիշի ամուսնուն։
  • Ես շատ անգամ եմ երջանիկ եղել։ Ահա և վերջ։
  • Թոռներս խլում են իմ ժամանակի զգալի մասը։ Բայց, իհարկե, նրանք ինձ տատիկ չեն կոչում։
  • Որպես արվեստ՝ կինեմատոգրաֆը դեռ շատ ու շատ երիտասարդ է։ Ըստ երևույթին, այդ պատճառով էլ նրա մեջ հազվադեպ կարելի է նկատել իրական հոգու դրսևորումը։ Բայց ես հույս ունեմ, որ մենք վերջապես կգտնենք իմաստի ու տեխնոլոգիայի միջև հավասարակշռությունը։
  • Աշխատեք հաճախ երգել։ Երգեցողությունը ջերմացնում է հոգին։
  • Չստացվեց դռան միջով, աշխատեք փորձել պատուհանով։