Հոկտեմբերի 11
Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի: Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ: Մոտեցեք Տիրոջը ու առեք լույս, և թող ձեր երեսը չծածկվի ամոթով:
Ի՛մ որդիներ. տեսեք, որ անգամ տագնապի պահին ձեր առաջին քայլը Աստծուն օրհնելը լինի: Նախքան ձեր աղաղակը, ձեր նեղության մեջ բարեբանեք ու օրհնեք Տիրոջը. անգամ այն ժամանակ, երբ տագնապները պաշարեն ու սաստիկ նեղեն ձեզ:
Այս է Իմ Աստվածային հրամանը, այսպես մոտեցեք Ինձ: Ի նկատի ունեցեք այս բանը: Նույնիսկ մեծագույն տագնապի մեջ փնտրեք ու գտեք շնորհակալ լինելու պատճառներ:
Այս ձևով դուք հաղորդության կապ կհաստատեք ձեր և Իմ միջև: Եվ այդ գծի վրայով ձեր տագնապի աղաղակը Ինձ կբարձրանա:
Այսպես կհասկանաք, որ Իմ օգնությունն ուղարկելով՝ ազատում եմ ձեզ վտանգներից: Խաղաղությունը վերգտնելով՝ ձեր սրտերը կլցվեն ուրախությամբ: Ծանրություններից ձերբազատված՝ թեթև սրտով շունչ կքաշեք, և այդ կլինի արդյունքը՝ օգնության համար Ինձ դիմելու:
Կփարատվեն նաև ամոթն ու տագնապը: Այս կլինի առաջին քայլից հետո: Երբ ձեր սիրտը ուղղեք Իմ առաջ, այնուհետև կարդարանաք նաև մարդկանց առջև:
0Comments