Ճապոնիայում թայֆունի նախօրյակին խանութներից անհետացել են հացը, ջուրը և գազի բալոնները

«Հագիբիս» թայֆունը ուժով համեմատելի Է 1958 թվականի «Իդա» թայֆունի հետ, երբ 1269 մարդ զոհվեց

Ճապոնիայի մայրաքաղաքի տարածաշրջանի բնակիչները վաղօրոք պատրաստվում են «Հագիբիս» թայֆունի մոտենալուն ճապոնական արշիպելագին. Տոկիոյի խանութների վաճառասեղաններից անհետացել են հացը, ջուրը, արիշտան եւ գազի բալոնները: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ճապոնացիները թայֆունի գալուն սկսում են պատրաստվել միայն այն ժամանակ, երբ այն լուրջ սպառնալիքի Է վերածվում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, «Հագիբիս»-ն ուժով համեմատելի Է 1958 թվականի «Իդա» («Կանոգավա») թայֆունի հետ, երբ 1269 մարդ զոհվեց:

Նրանք նշում են, որ Տոկիոն եւ մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ին եւ լույս հոկտեմբերի 13-ի գիշերը: Քամու արագությունը կարող Է հասնել վայրկյանում 45 մետրի (ժամում 216 կիլոմետր): Քամու այդ ուժը բավարար Է, որպեսզի շրջի բեռնատար ավտոմեքենան եւ ավելի քան բավարար Է, որպեսզի տապալի ծառերն ու Էլեկտրահաղորդման գծերի հենասյուները:

Երկրի երկու խոշորագույն ավիաընկերություններ արդեն հայտարարել են հոկտեմբերի 12-ին 1190 ավիաչվերթ չեղարկելու մասին: Նույն օրվա առավոտյան կամ ցերեկը կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթեւեկությունը՝ հիմնականում Հոնսյու ճապոնական կղզում: Հոկտեմբերի 12-ին թայֆունի պատճառով գնացքների երթեւեկության դադարեցման մասին հայտարարել Է նաեւ Տոկիոյի կոմերցիոն մետրոպոլիտենը: Շաբաթ օրը չեղարկվել են պարապմունքները Տոկիոյի դպրոցներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: