Հռոմում Աշոտյանը բարձրաձայնել է Սիրիա թուրքական ռազմական ներխուժման մասին

Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմնի նիստում քննարկվում է կրոնական փոքրամասնություններին եւ քրդերին Թուրքիայի ագրեսիվ եւ արյունալի գործողություններից սպառնացող վտանգներից պաշտպանելու հարցը

Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմնի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման հարցը, խոսել եմ մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ այլ ազգային եւ կրոնական փոքրամասնություններին եւ քրդերին Թուրքիայի ագրեսիվ եւ արյունալի գործողություններից սպառնացող վտանգների մասին»: