Թուրքական բանակը վերահսկում է սիրիական յոթ բնակավայրերը

Կրակոցների տակ են հայտնվել Թուրքիայի երեք քաղաքներ՝ Աչակկալեն, Նուսայբին և Ջեյլանպինարը

Թուրքական զինված ուժերը վերահսկողության տակ  են վերցրել սիրիական Թել էլ-Աբյադ շրջանի յոթ բնակավայրեր:

Բացի դրանից,  թուրքական զորքերը պարզաբանում են, որ  ոչնչացրել են 109 ահաբեկիչների, որոնք պատկանում են «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, հայտնում է  vesti.ru-ն:

Իրենց հերթին քրդերն էլ պատասխան կրակ են արձակել: Կրակոցների տակ են հայտնվել  Թուրքիայի երեք քաղաքներ՝  Աչակկալեն, Նուսայբին և  Ջեյլանպինարը: Սպանվել է 6 մարդ, որոնցից մեկը 10 ամսական երեխա է, վիրավորվել է 70 մարդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսեց «Խաղաղության աղբյուր» գործողությունը: Զինված ուժերը սկսեցին կրակոցներ արձակել  Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներում: