Ինչպես պաշտպանել ու երկարացնել մազերը

Գերչակի յուղը մազերին փարթամություն և աճ է հաղորդում

Գերչակի յուղը  (Касторовое масло) մազերին, հոնքերին և թարթիչներին փարթամություն և աճ է հաղորդում: Գերչակը հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով և ունի ուժեղ հակաբակտերիալ և հակասնկային հատկություն:

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ գերչակի յուղը հարուստ է ճարպաթթուներով, և դրա 90%-ը բաղկացած է ռիցինոլեիկ կոչվող թթուներով: Գիտնականների խոսքերով՝ այս թթուներն արդյունավետ են տարբեր տեսակի վիրուսներ, բակտերիաներ և սնկային հիվանդություններ կանխարգելելու և բուժելու համար:

Նախկինում մարդիկ գերչակն օգտագործել են՝ որպես լուծողական միջոց: Այն լայնորեն կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում: Այն և՛ էժան միջոց է, և՛ արդյունավետ:  Ռուսները գերչակի ցողունն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության մեջ:

Գերչակը նաև հայտնի է՝ որպես ամենաուժեղ թունավոր բույսերից մեկը, սակայն, մի անհանգստացեք, գերչակի յուղը թույն չէ: Վերամշակման ժամանակ դրա թունավոր բաղադրիչները մնում են սերմերում:

Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով, պրոտեիններով և ունի հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկանիշներ: Գերչակի յուղը հարուստ է ճարպաթթուներով:

Գերչակի յուղի օգտակար հատկանիշները

Գերչակի յուղը շատ արդյունավետ է, և դրա օգտակար հատկանիշների ցուցակն անվերջ է.

  • Գերչակի յուղը մազերին փարթամություն և աճ է հաղորդում: Այն հարուստ է «օմեգա-9» ճարպաթթուներով, որոնք սնուցում են մազարմատները: Մատների միջոցով մերսեք գլխամաշկը գերչակի յուղով:
  • Գերչակի յուղը լավացնում է ավշային հոսքը: Բժիշկ Դեյվիդ Ուիլյամսը բացատրում է. «Ոչ մի դեղահաբ այնքան չի լավացնում ավշային հոսքը, որքան գերչակի յուղը»:
  • Հզոր հակաբորբոքային հատկանիշներ ունի: Գերչակի յուղը հարուստ է ռիցինոլեիկ թթուներով, որոնք հայտնի հակաբորբոքային հատկանիշներ ունեն: Յուղը նվազեցնում է բորբոքումներն ու այտուցները:
  • Բուժում է սնկային ինֆեկցիաները:
  • Բուժում է ստամոքսաղիքային խնդիրները:
  • Ցիկլի խախտման դեպքում օգտակար միջոց է:
  • Օգտակար է միգրենի, արևայրուքի, մաշկային խնդիրների դեպքում

Մաշկային խնդիրների դեպքում վնասված մաշկը տրորեք գերչակի յուղով՝ բուժելով դրանք սնկային ինֆեկցիաներից, գորտնուկներից, բշտիկներից, և այլն: