Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սպեյերը հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքում» և գրել, որ զրուցում է նրա հետ հայկական ընդհանուր ժառանգությունից և Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչելու իրենց նպատակից:
Նշենք, որ կոնգրեսականի մայրը՝ Նենսի Կանչելյանը, ծագումով հայ է. ծնվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում: Նա կորցրել է իր ընտանիքի մեծ մասին Հայոց ցեղասպանության ժամանակ:
0Comments