11 նախազգուշացնող ազդանշան, որ չափազանց լարված եք

Ցավերը, լարվածությունը սթրեսի ամենատարածված ախտանշաններից են

Սթրեսն օրգանիզմի ռեակցիան է տարբեր իրավիճակներին: Պարբերական խնդրի վերածվելու դեպքում այն կարող է լուրջ վնաս հասցնել ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին ճանաչել գերլարվածության նշանները՝ բարդություններից խուսափելու համար:

Գլխացավեր, միգրեն: Պարբերական սթրեսը լարվածության պատճառ է դառնում, ինչը կարող է վերածվել գլխացավի: Գլխացավը, որն առաջանում է լարվածության պատճառով, ամենատարածվածներից է:

Ցավ կրծքավանդակում: Կրծքավանդակի հատվածում ցավը կարող է առաջանալ կամ սրվել սթրեսի կամ տագնապի հետևանքով: Որպես կանոն՝ ցավն առաջանում է կտրուկ, ուղեկցվում՝ ընդհատումներով:

Մազաթափություն: Գերլարվածությունը կարող է նպաստել իրավիճակների զարգացմանը, որոնք հանգեցնում են մազաթափության:

Սեռական ցանկության անկում: Հորմոնալ հավասարակշռությունն ու հոգեկան առողջությանը կարևոր են սեռական կյանքի համար: Սթրեսային իրավիճակները լրջորեն ազդում են հորմոնների ու տրամադրության վրա, ինչը կարող է հանգեցնել սեռական ցանկության նվազման:

Ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրներ: Սթրեսի հորմոնի՝ մեծ քանակով արտադրությունը հանգեցնում է էներգիայի պաշարների սպառման. տուժում են կենտրոնանալու կարողությունները:

Հիշողության հետ կապված խնդիրներ: Սթրեսը կարող է խանգարել նաև ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանատու է հիշողության համար:

Որովայնի հետ կապված խնդիրներ: Սպազմը, ցավը, անհարմարության զգացումը որովայնում հաճախ սթրեսի ֆիզիկական ախտանշաններից են:

Քաշի տատանումներ: Որպես կանոն՝ քրոնիկական սթրեսը քաշի ավելացման պատճառ է դառնում: Սովորաբար այն ստիպում է ավելի շատ ուտել, ինչը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների կուտակման:

Արագ սրտխփոց: Արագ սրտխփոցի պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում՝ ալկոհոլի, կոֆեինի, նիկոտինի օգտագործումը, սթրեսը:

Հոդացավեր և մկանային ցավեր: Ցավերը, լարվածությունը սթրեսի ամենատարածված ախտանշաններից են:

Ախտանշաններ, որոնք պայմանավորված չեն այլ խնդիրներով: Սթրեսը լուրջ խնդիր է, որը կարող է մի խումբ այլ ախտանշանների պատճառ դառնալ: