Թուրքիան և Սիրիան պետք է երկխոսեն. Լավրով

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի՝ ի շահ 2 երկրների»

Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները:

«Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև պայմանավորվածության շրջանակում մտահոգությունները կարգավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լավրովը:

Միաժամանակ Լավրովը նշել է, որ ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսության:

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի՝ ի շահ 2 երկրների: Միաժամանակ պետք է համաձայնության գանք, որ Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջև կոնտակտ հաստատենք»,- ասել է նա: