Մեքենան վարելիս արգելակման խնդիր զգացի, տեսա՝ կտրված լար. Մարինա Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Խաչատրյանի խոսքով ՝ 2 օր առաջ իր ծանոթներից մեկից ահազանգ է ստացել, որ իշխանության սորոսական թևը որոշակի միջոցառումներ է կազմակերպում իր անձի դեմ

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն, այսօր ԱԱԾ-ի դիմաց մամլո ասուլիս էր հրավիրել, վերջինիս խոսքով՝ 2 օր առաջ իր ծանոթներից մեկից ահազանգ է ստացել, որ իշխանության սորոսական թևը որոշակի միջոցառումներ է կազմակերպում իր անձի դեմ. «Հաջորդ օրն առավոտյան, երբ մեքենան վարում էի, ես զգացի, որ արգելակման հետ ինչ-որ խնդիր կա: Երբ մեքենան կայանեցի աշխատավայրիս մոտ, հետընթացի ժամանակ նկատեցի, որ «պարկտոնիկ» համակարգի ձայնային ազդանշանը չի աշխատում: Կայանելուց հետո մոտեցա, որ հասկանամ, թե ինչ խնդիր է, տեսա կտրված լարը: Իմ գնահատմամբ՝ սա իշխանության սորոսական թևի զգուշացումն է»:
Մարինա Խաչատրյանը նշեց նաև, որ ինքը ոչնչից չի վախենում և իրեն չեն կարող վախեցնել:
Առավել մանրամասն՝տեսանյութում.