Չորս նշան, որ հարաբերությունները սպառել են իրենց

Հնարավոր է, տղամարդու նկատմամբ Ձեր զգացմունքները սառել են, որովհետեւ դուք հարաբերություններում հեռանկար չեք տեսնում

Այլեւս ուրախություն չեն պատճառում

Եթե Դուք արդեն ժամադրության չեք թռչում սիրո թեւերով ու սրտի թրթիռով, այլ հակառակը՝ ձեր ընտրյալը զայրացնում է ձեզ, ուրեմն մտածելու ժամանակն է։ Հնարավոր է, դա պարզապես սեզոնային դեպրոսիա է, որը կանցնի, կամ էլ նշան, որ հարաբերությունները սպառել են իրար։

Դուք ուզում եք փոխել նրան

Հիմարություն է հարաբերությունները սկսել այն համոզմունքով, որ Ձեզ կհաջողվի փոխել ձեր զուգընկերոջը։ Եթե նա սկզբից ևեթ անուշադիր է, կոպիտ, ուրեմն ամենայն հավանականությամբ, դա Ձեզ չի հաջողվի։ Նաեւ դա առիթ է մտածել, արդյոք այդ տղան ձեզ իրոք դուր է գալիս, եթե դուք նրա մեջ բազմաթիվ թերություններ եք նկատում։ 

Ինչո՞ւ եք դուք միասին

Հնարավոր է, դուք վախենում եք մենակ մնալ, կամ էլ հանդիպում եք միայն որովհետեւ այդպես է ընդունված, կամ էլ Ձեզ պարտավոր , երախտապարտ եք զգում նրան, վախենում եք հիասթափեցնել ազգականներին․․․ Սրանք հիմնավոր պատճառներ չեն։ Միակ ճշմարիտ պատճառը, որի համար արժե լինել տվյալ տղամարդու հետ, սերն է, կամ գոնե համակրանքը։ 

Հեռանկարների բացակայությունը

Հնարավոր է, տղամարդու նկատմամբ Ձեր զգացմունքները սառել են, որովհետեւ դուք հարաբերություններում հեռանկար չեք տեսնում։ Օրինակ, հասկանում եք, որ չեք կարողանա միասին լինել կամ էլ ամուսնանալ։ Բավական է փորձեք պահպանել սերը, ազատ թողեք ու տեսեք, թե ինչ կստացվի։