Իմ 5 տարեկան տղան iPad-ով հայերեն է սովորում. Սերժ Թանկյան

Նա կարող է օգտագործել դա հատուկ ժամերին, հանգստյան օրերի որոշակի ժամերի, թռիչքների ժամանակ
Սերժ Թանկյան

«Իմ 5 տարեկան տղան iPad-ով սովորում է հայերեն, անգլերեն և իսպաներեն: Մենք շատ ուշադիր ենք: Կրթական գործիքներ ենք տեղադրել iPad-ում և թույլ ենք տալիս նրան օգտվել հատկապես երկարատև թռիչքների ժամանակ, այսինքն` մենք սահմանափակումներ ենք դրել iPad-ից օգտվելու վրա: Նա կարող է օգտագործել դա հատուկ ժամերին, հանգստյան օրերի որոշակի ժամերի, թռիչքների ժամանակ: Նրա համար դա կարծես բոնուս է: Բայց ընկերներ ունեմ, որոնց երեխաները շատ վաղ տարիքում են սկսում օգտագործել և ցանկացած պահի: Դա, իրոք, ահավոր է:

Հետևանքները շատ լուրջ կարող են լինել: Դա ազդում է երեխաների ուշադրության վրա, նրանք չեն կարողանում կենտրոնանալ: Չգիտեմ՝ այդ մարդիկ մտահոգվա՞ծ են իրենց երեխաների վրա այդ ազդեցությամբ, թե՞ ոչ:  Բացի այդ՝ այս ամենը համեմատաբար շատ նոր է, ծնողները գուցե պարզապես տեղեկացված չեն: Գուցե մտածում են, որ եթե դա չի ազդում իրենց հոգեբանության վրա, ապա չի ազդի նաև իրենց երեխաների վրա: Բայց ուսումնասիրություններն այլ բան են ցույց տալիս»,- ասել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը  WCIT համաժողովի քննարկման ժամանակ: