Ամբողջ ձեր ուզածը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք՝ Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը

Հիսուս

Հոկտեմբերի 8

Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն: Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ և ոչ էլ գեղեցկություն:

Ի՛մ որդիներ, այստեղ Եսային խոսում է այն սքանչելի պայծառատեսության մասին, որ տրված է միայն նրանց, ովքեր Հոգով են առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում, Իմ մեջ չեն գտնի մի բան, որ գրավիչ լինի իրենց:

Ինձ ճանաչողների համար չկա մի բան, որ Ինձնից ավելի ցանկալի լինի: «Չուներ գեղեցկություն, որ նրան ցանկալի դարձներ մեզ»:

Ա՛խ սիրելիներ, մոտեցեք Ինձ. Է՛լ ավելի մոտեցեք: Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք՝ Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը: Եվ կատարումը՝  ձեր այն ցանկությունների, որ կամենում եք գտնել Տիրոջ, Վարդապետի և Բարեկամի մեջ: