Ինչպես է դպրոցը «սպանում» երեխաների տաղանդը եւ անհաջողակ դարձնում նրանց

Արդեն վաղուց ապացուցվել է, որ սովորելու լավագույն միջոցը մեկ անգամ սխալվելն է

Բավական ցավալի է տեսնել, թե ինչպես է դպրոցը «սպանում» երեխաների տաղանդը եւ անհաջողակ դարձնում նրանց։ Եվ այս խնդիրը գլոբալ է։ Ամեն տարի հազարավոր աշակերտներ են ավարտում դպրոցը եւ անգիտակցաբար մտնում նոր կյանք։ Իսկ ո՞րն է դրա պատճառը։

Պատճառը նրանց կրթությունն է, որն արդեն վաղուց արդիական չէ։ Կրթական համակարգը, որը տարածված է ամբողջ աշխարհում ձեւավորվել է 200 տարի առաջ։ Այս ժամանակաշրջանում Անգլիայում մեծ թափով զարգանում էր արդյունաբերությունը, ստեղծվում էին  նոր գործարաններ, ֆաբրիկաներ, բանկեր եւ դրանց կարիքները բավարարելու եւ արտադրանքն իրացնելու համար հարկավոր էին ոչ այնքան խելացի, հնազանդ, խոնարհ մարդիկ։ Հենց այս հիմքի վրա էլ ձեւավորվել է այս կրթական համակարգը։

Բոլորն էլ գիտեն, որ երեխաները ավելի հեշտությամբ սովորում են խաղերի միջոցով, քան դպրոցի նստարանին նստած։ Նրանք սիրում են վազել, ցատկել, ծիծաղել, իսկ դպրոցում երեխան դրա իրավունքը չունի։ Այստեղ նա հոգեւոր եւ մտավոր զարգացում չի ունենում, քանի որ ուսուցիչը նրան պարտադրում է իր տեսակետը՝ առանց հաշվի առնելու երեխայի կարծիքը։

Իսկ ինչու՞ է դպրոցը բացասական ազդեցություն ունենում երեխայի վրա։

Արդեն վաղուց ապացուցվել է, որ սովորելու լավագույն միջոցը մեկ անգամ սխալվելն է։ Իսկ դպրոցում երեխաները ամենից շատ հենց սխալվելուց են վախենում։ Սխալ պատասխանի դիմաց նրանց 2 են նշանակում։ Այսինքն՝ հետագայում երեխան նոր փորձ ձեռք բերելու ցանկություն եւ ձգտում չի ունենում։

Առաջադրանքները կամ ճիշտ են, կամ սխալ են լինում։ Այսինքն՝ երեխան աշխարհը շատ սահամանփակ է տեսնում։  Այժմ երեխաները մտածելու ժամանակ չունեն, եւ նրանք դպրոցում կատարում են մեխանիկական աշխատանք։ Իսկ նախկինում ուսուցիչներն իրենց սաների հետ դասերն անցկացնում էին գետի ափին եւ նրանց մտորելու ու մտածելու հնարավորություն տալիս։

Այժմ հազարավոր ուսանողներ, ունենալով դիպլոմներ, այլեւս չեն ցանկանում սովորել, քանի որ նրանք ատում են այդ գործընթացը, քանի որ նրանց դպրոցում չեն սովորեցրել, որ պետք է մշտապես ձգտել նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր հորիզոններ բացահայտել։

Բացի այդ, կյանքն այսօր շատ արագ է զարգանում, իսկ դպրոցի տված գիտելիքն ու տեղեկությունը աստիճանաբար դառնում են ոչ արդիական եւ անօգուտ։ Պետք է ինքնակրթվել, ինչը նույնպես դպրոցում չեն սովորեցնում։