Ինչպե՞ս հաշտվել վեճից հետո

Անկեղծ խոսիր քո զգացմունքների մասին

Կոնֆլիկտն ընկալիր որպես հնարավորություն

Ճիշտ հաշտեցումը հնարավորություն է լուծել վաղուց ծագած հարցերը, դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակ եւ խորը հասկանալ ու ընդունել միմյանց։ Կարեւոր չէ, թե քանի տարի եք միասին, կարեւորն այն է, որ դուք ձգտում եք ավելի լավ ճանաչել ձեր երկրորդ կեսին։

Մի՛ վախեցիր անել առաջին քայլը

Եթե դուք իրոք սիրում եք միմյանց եւ ուզում եք հաշտվել, առաջին քայլը պետք է անի նա, ով հանգստացել է եւ պատրաստ է երկխոսության։ Եվ սարասփելի չէ, եթե այդ մարդը դու լինես։ Կարեւորն արդյունքն է։ Հակառակ դեպքում, թաքնվելով ավելորդ հպարտության հետեւում, կարելի է պարզապես այդպես էլ չստանալ ներողությունն այն մարդուց, ում ձանձրացրել է միշտ առաջինը քայլ անել հաշտեցման ուղղությամբ։

Անկեղծ խոսիր քո զգացմունքների մասին

Սովորաբար վեճից հետո խոսակցություն սկսելու բոլոր առիթները հիմար եւ անժամանակ են թվում։ Բայց ելք կա։ Պետք է սկսել ազնվությունից։ Ուղղակի մոտեցեք սիրելիին եւ ասեք, թե ինչ եք զգում վեճից հետո, որ դա մեծ սխալ էր, եւ դու տխուր ես։ Անպայման հիշատակիր, թե որքան բարդ էր քեզ համար գնալ նման հաշտեցման քայլի, բայց դու, իրոք, ուզում ես իրավիճակը դեպի լավը փոխել։

Լսիր, թե ինչ է ասում զուգընկերը

Լսելու ունակությունն անգին է։ Այն օդի ու ջրի պես անհրաժեշտ է միշտ վեճերից հետո։ Մի՛ կշտամբիր քո տղամարդուն․ ուղղակի ուշադիր լսիր, թե ինչ է նա քեզ ասում, հետո նոր հարցերդ տուր։ Դրանից հետո արժանապատվությամբ եւ հանգիստ խոսիր քո կարիքների մասին եւ բացատրիր, թե ինչու դու այդպես արձագանքեցիր այդ իրավիճակում։

Կրկնակի հաղթանակի մոտեցում

Շատ կարեւոր է վեճից հետո ոչ թե ուղղակի կոծկել այն, այլ հասկանալ, թե ինչպես է պետք լուծել նման խնդիրներն ապագայում։ Հակառակ դեպքում ձեր հաշտեցումը ժամանակավոր բնույթ է կրում։ Փոխզիջումն ամենավատ տարբերակը չէ, բայց ավելի լավ է լուծում գտնել, որը հաղթանակ է երկուսիդ համար էլ։