Գաղտնիքներ, որ կինը չպետք է բացահայտի ամուսնուն

Ձեր հարաբերությունները երջանիկ կլինեն, եթե դու մտածես այն մասին, թե ինչ խոսել ու ինչով կիսվես ամուսնուդ հետ

Քո նախկին ընկերների հանդեպ տածած իրական զգացմունքները

Անշուշտ, դու կարող ես պատմել, թե ում հետ ես հանդիպել, ասել նրանց անուններն ու առանձնահատկությունները: Բայց պետք չէ բացահայտել սիրային մանրամասնությունները, թե որքան լավ էիք զգում միասին, ինչ լավ էր նա համբուրվում եւ այլն:

Նախ, քո նոր ընկերը կամ ամուսինը կարող է խանդել։ Երկրորդ՝ նա կարող է բարդույթավորվել կամ վիրավորվել: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը Ձեր հարաբերություններին չեն օգնի:

Երբ դու զգում ես, որ նա մի քիչ գիրացել է

Որոշ զույգերի համար հարսանիքից հետո մի փոքր գիրանալու մասին հումորները դառնում են վիրավորանքներ: Եթե նա իսկապես մեկ կամ երկու չափսով գիրացել է, չարժե ասել նրան, թե ուզում եք, որ նա նիհարի:

Երբեմն կանայք մոռանում են, որ մարմնի մասին մեկնաբանությունները վիրավորական են ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց համար: Իհարկե, մենք ուզում ենք, որ մեր զուգընկերը առողջ լինի, բայց ավելի լավ է նրան սեփական օրինակով տրամադրել առողջ ապրելակերպին՝ ներմուծելով առողջ սովորություններ:

 

Ձեր հարաբերությունները երջանիկ կլինեն, եթե դու մտածես այն մասին, թե ինչ խոսել ու ինչով կիսվես ամուսնուդ հետ: