Մեծ քաղաք, մեծ երազանքներ

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել Instagram-յան էջի Stories բաժնում

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է բարձրահարկ շենքի ֆոնին։

Արմինկա

Նա սեւ շապիկ է կրում եւ նուրբ վզնոցներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մեծ քաղաք, մեծ երազանքներ»,- այս գրառմամբ է ուղեկցվում հրապարակումը։

Արմինկա

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր քրոջ հետ։ Արմինկան բաց գույնի շապիկ էր կրում, պարզ սանրվածքով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին սրտիկի տեսքով սմայլիկներ էր օգտագործել։ Երկրպագուները շտապել էին հաճոյախոսություններ անել քույրերին՝ նշելով, որ նրանք գեղեցիկ են ու կանացի։