Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին այցերը կկատարի հարևան երկրներ

Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարևան երկրներ: Այդ մասին տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

Հաղորդագրության համաձայն, Գախարիան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես Էլ առևտրատնտեսական ոլորտում:

Հաջորդ շաբաթ Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան: Մինչ այդ, հոկտեմբերի 9-ին նա կուղևորվի Ադրբեջան: Պլանավորվում Է նաև Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում Է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը: